Հայաստանյան կազմակերպություն` հիմնված եվրոպական լավագույն գործարար ավանդույթների և հայկական արժեքների վրա:
1996թ-ից ի վեր գտնվելով ոլորտում` մենք հմտացել ենք տեղական հանրային և մասնավոր խնդիրներում, ինչպես նաև մի շարք բնագավառների ազգային և միջազգային զարգացումների մեջ: Ավելի քան մեկ տասնամյակ ձգվող մեր փորձը և գործունեության ասպարեզում երկրի վերաբերյալ ունեցած խորը գիտելիքները մեզ հնարավորություն են տալիս առաջարկելու մասնագիտական փորձ և տեխնիկական խորհրդատվություն բազմաթիվ ոլորտներում և նախաձեռնություններում, ինչպիսիք են.
√ Գյուղատնտեսություն
√ Շրջակա միջավայր և բնական ռեսուրսների կառավարում
√ Ինստիտուցիոնալ զարգացում
√ Ոլորտային քաղաքականության մշակում
√ Կրթական բարեփոխումներ
√ Գործարար զարգացում և մարքեթինգ
√ Գործարար պլանավորում և սոցիոլոգիական ուսումնասիրություններ
√ Նոր տեխնոլոգիաներ և վերականգնվող էներգիա
√ Ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներ
√ Կառավարման խորհրդատվություն և կարողությունների հզորացում
√ Համայնքային զարգացում

Եթե Դուք ունեք տեղական կամ միջազգային բիզնես և ծրագրում եք ընդլայնել այն, իրականացնել նոր շուկայի ուսումնասիրություն կամ վերոհիշյալ որևէ ոլորտում կյանքի կոչել ծրագրեր, ապա մենք կարող ենք օժանդակել Ձեզ մեր փորձագետների և գործընկերների ընդարձակ ցանցով և ծրագրերի զարգացման ու իրագործման, շուկայի ուսումնասիրության, բիզնես պլանավորման, ռազմավարության մշակման և գործնական հմտությունների ոլորտներում ունեցած լայն փորձով և գիտելիքներով:
Մենք կարող ենք ապահովել փորձագետների լայն շրջանակ միջազգային մարդասիրական կամ զարգացմանն ուղղված կազմակերպությունների համար, որոնք փնտրում են գործընկերներ մեր մասնագիտացման որևէ բնագավառում` տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու նպատակով:
Եթե Դուք ներկայացնում եք գյուղատնտեսական կազմակերպություն, կամ անհատ ֆերմեր եք` հետաքրքրված ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և/կամ տեղադրմամբ, բարձրարժեք գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ, վերականգնվող էներգիային և ջերմոցներին վերաբերող հարցերով և այլն, ապա մենք կարող ենք աջակցել Ձեզ գործընթացի ողջ ընթացքում, այդ թվում` մասնագիտական խորհրդատվության միջոցով իրագործվող տեխնիկական ուսումնասիրություն և գործնական օժանդակություն: