ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Իր հիմնման օրից “ՎԻՍՏԱԱ”-ն կարողացել է ստեղծել, զարգացնել և պահպանել լավ աշխատանքային հարաբերություններ և համագործակցություն տարբեր մասշտաբներ և հետաքրքրություններ ունեցող բազմաթիվ տեղական, ազգային և միջազգային կազմակերպությունների հետ: Ներկայումս մեր գլխավոր գործընկերներն են:

• “ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ” ՀԻՄՆԱԴՐԱՄ – ՀԱՅԱՍՏԱՆ

 “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ – Հայաստանը (ՀՄՀ – Հայաստան) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիայի (ՀՄԿ) և ՀՀ կառավարության միջև կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը վերահսկելու համար: 2006թ-ի մարտի 27-ին ՀՄԿ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրեց 235.65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հնգամյա Համաձայնագիր: Վերջինիս ուշադրության կենտրոնում է գյուղական աղքատության կրճատումը տնտեսական գործունեության մեջ գյուղատնտեսական ոլորտի կայուն աճի շնորհիվ:

http://www.mca.am

 • ACDI/VOCA, ԱՄՆ

ACDI/VOCA-ն միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնը/ գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Կազմակերպության առաքելությունը զարգացող երկրներում տնտեսական աճի խթանումն է համայնքների, ձեռնարկատիրության, ֆինանսական ծառայությունների և ագրոբիզնես համակարգերի զարգացման միջոցով:
http://www.acdivoca.org
http://www.wtm.am


• MOTT MACDONALD, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Mott MacDonald Group-ը կառավարման, ճարտարագիտական և զարգացման բազմապիսի ծառայություններ մատուցող խորհրդատվական ընկերություն է, որը սպասարկում է պետական և մասնավոր հաճախորդների ողջ աշխարհում:
http://www.mottmac.com


• EUROCONSULT MOTT MACDONALD, ՀՈԼԱՆԴԻԱ

Euroconsult Mott MacDonald-ն ապահովում է մասնագիտական աջակցություն ջրային և բնական ռեսուրսների կառավարման ոլորտում` սկսած ցանկացած տիպի և մասշտաբների ծրագրերի ձևավորումից մինչև դրանց իրականացում: Կազմակերպության տեխնիկական և խորհրդատվական ծառայություններն ունեն լայն շրջանակ` ընգրկելով և՛ մեկ անձից բաղկացած առաքելություններ, և՛ լիարժեք ու բազմահմուտ թիմեր: Սա նաև այն պարագայում, երբ ծրագրերի տևողությունը կարող է ձգվել/լինել մեկ օրից մինչև մի քանի տարի: Այս պահին/ Ներկայումս ընկերությունը ներգրավված է ավելի քան 90 տարբեր ծրագրերում, որոնք իրականացվում են Ասիայի, կենտրոնական և արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 40 երկրներում:
http://www.euroconsult.mottmac.nl

Վերջին նորություններ

Եվրոպական բիզնես մրցանակաբաշխություն 2010.
2010թ-ի Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությունում Ruban d’Honneur մրցանակի "Նախագահի ընտրություն"(CHAIRMAN'S SELECTION) անվանակարգում “ՎԻՍՏԱԱ .....

միջոցառումների Օրացույց

Last month Մայիս 2012 Next month
M T W T F S S
week 18 1 2 3 4 5 6
week 19 7 8 9 10 11 12 13
week 20 14 15 16 17 18 19 20
week 21 21 22 23 24 25 26 27
week 22 28 29 30 31

մեր գործընկերները

.......