

2010թ-ի Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությունում Ruban d’Honneur մրցանակի "Նախագահի ընտրություն"(CHAIRMAN'S SELECTION) անվանակարգում “ՎԻՍՏԱԱ Պլյուս” ՍՊԸ-ն ընգրկվել է մրցանակակիրների առաջին տասնյակում:
Ընդհանուր առմամբ, 100 Ruban d’Honneurs մրցանակներ բաշխվեցին Եվրոպայի լավագույն կազմակերպություններին: Ruban d’Honneurs մրցանակակիրներին ութ անվանակարգերում ընտրելիս ժյուրին մեծ դժվարությամբ որոշումներ կայացրեց, քանի որ բոլոր ներկայացված մասնակիցներն ունեին մեծ արժանիքներ և խոշոր նվաճումներ: Արդյունքում` ժյուրիի նախագահը գտավ, որ անհրաժեշտ է ստեղծել նոր անվանակարգ, որտեղ կգնահատվեն այն կազամկերպությունները (ԵՄ-ից դուրս), որոնք առավել ընդգրկուն եվրոպական շուկայում կիրառում են Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության սկզբունքները: “ՎԻՍՏԱԱ Պլյուս” ՍՊԸ-ն ժյուրիի կողմից ճանաչվեց այն կազմակերպություններից մեկը, որը գրանցում է գործունեության արտակարգ ցուցանիշներ: - Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության տեղեկագիր
Մրցանակաբաշխության արարողությունը 2010թ-ի նոյեմբերի 16-ին. Փարիզ, Ֆրանսիա
2010թ-ի նոյեմբերի 16-ին □ՎԻՍՏԱԱ□ ընկերության տնօրեն Մերի Նիկողոսյանը, նախագահ Արտակ Հարությունյանը և խորհրդի անդամ Սեդրակ Մարտիրոսյանը մասնակցեցին Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության Ruban d’Honneur ամենամյա միջոցառմանը, որը կայացավ Փարիզի կենտրոնում գտնվող "Ուեսթին" հյուրանցում: Ներկայացնելով Հայաստանի խորհրդատվական ծառայությունների ոլորտը` “ՎԻՍՏԱԱ”-ն “Նախագահի ընտրություն” անվանակարգում դարձավ ԵԲՄ-ի տասը մրցանակակիրներից մեկը:
“ՎԻՍՏԱԱ”-ն ակտիվ խորհրդատվական կազմակերպություն է ... “ՎԻՍՏԱԱ”-ի կողմից կիրառվող տեղական և միջազգային հմտությունների համադրությունը ապահովում է խորհրդատուների շարունակական կատարելագործում և լավագույն արդյունք ցանկացած ծրագրի համար, - ԵԲՄ 2010 տարեկան զեկույց:
ԵԲՄ Ruban d’Honneur ամենամյա մրցանակաբաշխությունը սոցիալական և գործարար ուղղվածություն ունեցող իրադարձություն է Եվրոպայի գործարար էլիտայի համար, որը հազվագյուտ հարթակ է հաջողակ գործարարների և ձեռնարկատերերի համար` կիսվելու բիզնեսի վերաբերյալ իրենց ընդհանուր խնդիրների, գաղափարների և հնարավորությունների վերաբերյալ:
Միջոցառումը, որին ավանդաբար մասնակցում են եվրոպական բիզնեսի առաջատարներ, քաղաքական գործիչներ և մամուլի ազդեցիկ ներկայացուցիչներ, հյուրընկալում է ողջ Եվրոպայից ժամանած 100 ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր հավաքվում են գնահատելու և ոգեվորելու այնպիսի անհատների և կազմակերպությունների, որոնք բազմաթիվ ոլորտներում`բնապահպանական ոլորտից ընդհուպ մինչև հաճախորդների սպասարկման ոլորտ հասել են աննախադեպ նվաճումների՝ արդյունքներ, որոնք առանձնացնում են այդ կազմակերպություններին որպես եվրոպական առաջատարներ:
http://www.businessawardseurope.com/about/
http://www.businessawardseurope.com/ruban-dhonneur-categories/