
Ուրախ ենք ողջունելու Ձեզ մեր կայքէջում և հուսով ենք` այն Ձեզ համար կլինի բովանդակալից և օգտակար` Հայաստանում մեր ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար
Ովքե՞ր ենք մենք
Հայաստանյան կազմակերպություն` հիմնված եվրոպական լավագույն գործարար ավանդույթների և հայկական արժեքների վրա: Կազմակերպությունը հիմնադրվել է 1996թ-ին` որպես սկզբնական նպատակ ունենալով նպաստել Հայաստանի գյուղատնտեսության և բնապահպանական ոլորտի զարգացմանը: “ՎԻՍՏԱԱ”-ն երկրում բիզնես ծառայություններ մատուցող ամենահին ընկերություններից մեկն է, որը հասցրել է մասնագիտանալ տնտեսության տարբեր ոլորտներում: Ժամանակի ընթացքում մենք ընդլայնել ենք մեր գործունեության շրջանակը և սկզբնական երկու բնագավառներում ամրապնդել ենք մեր ներկայությունը: Ներկայումս հանրային և մասնավոր ոլորտների բազմաթիվ բնագավառներում տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ, որոնք ներառում են.
√ Գյուղատնտեսություն
√ Շրջակա միջավայր և բնական ռեսուրսների կառավարում և այլ
√ Ինստիտուցիոնալ զարգացում
√ Ոլորտային քաղաքականության մշակում
√ Կրթական բարեփոխումներ
√ Գործարար զարգացում և մարքեթինգ
√ Նոր տեխնոլոգիաներ և վերականգնվող էներգիա
√ Ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներ
Տեսլականը
Մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացմանը զուգընթաց “ՎԻՍՏԱԱ”-ն նպատակ ունի Հայաստանի տնտեսության հետ միասին աճելու, ընդարձակվելու և բարգավաճելու:
Առաքելությունը
"ՎԻՍՏԱԱ"-ի առաքելությունը կայանում է Հայաստանի զարգացմանը նպաստ բերելու մեջ` գործելով որպես փոփոխությունների միջնորդ, որը կբացահայտի զարգացման հնարավոր աղբյուրներ, նոր գաղափարներ և կմշակի հիմնավորված, իրական և արդյունավետ օրակարգ, որն իր հերթին իր ներդրումը կունենա Հայաստանի բարգավաճման գործում:
Կարողությունները
Մենք կիրառում ենք տնտեսական զարգացման և հաջողակ ղեկավարման ընդհանուր արժեքներ, համարժեք և կառուցողական խորհրդատվության և գործնական ներդրման միջոցով նպաստում ենք փոքր բիզնեսի զարգացմանը: Երկրից դուրս և երկրի ներսում գտնվող այն ապարեզներում, որտեղ ներգրավված է “ՎԻՍՏԱԱ”-ն, այն ներկայացնում է լավագույն փորձին տիրապետող մասնագետներ, որոնք ունեն տեղական, ազգային և միջազգային ծրագրերի փորձ: Մենք մշտապես ձգտում ենք հասնել ամենաբարձր չափանիշներին և բավարարել հաճախորդների կարիքներն ու նկրտումները` նպատակ ունենալով հնարավորինս բարենպաստ կերպով իրականացնել նրանց գաղափարներն ու ծրագրերը: