«Գյուղատնտեսությունն իմ աչքերով» ֆոտոմրցույթ

Ապրիլի 14-ին կայացավ «Գյուղատնտեսությունն իմ աչքերով» ֆոտոմրցույթի մրացանակաբաշխությունը: Մրցույթի բոլոր մասնակիցներն ու հաղթողները ստացան անակնկալ նվերներ և մրցանակներ Ֆերմերից Ֆերմերին Հայաստան ծրագիրն իրականացնող ՎԻՍՏԱԱ ՀԿ-ի և մեր գործընկերներ Գյուղատնտեսական Դաշինքի, Կանաչ Արահետ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունների կողմից:


Ֆեյսբուքյան քվերակության հաղթողներն էին՝


1․ Արազ Զատիկյան – «Միջօրեի հանգիստ» լուսանկարով,
2․ Ժորա Մարգարյանը – «Իմ ֆերման» լուսանկարով
3․ և Էլադա Պետրոսյանը – «Սևաչյա ճուտիկը» լուսանկարով։


Ինչպես և խոստացել էինք՝ ֆեյսբուքյան հաղոթողներից բացի մրցույթի կազմակերպիչները և անկախ ժյուրին ևս ընտրեցին մեկական հաղթող։


ՎԻՍՏԱԱ ընկերության կողմից հաղթող ճանաչվեց «Կենդանական աշխարհն ինքնին գեղեցիկ է» նկարի հեղինակ Նարեկ Ավագյանը։


Անկախ ժյուրիի քվեակության արդյունքում հաղթող ճանաչվեց «Վերադարձ դեպի տուն» նկարի հեղինակ Դավիթ Մակիչյանը։


Շնորհակալ ենք մասնակիցներին մրցույթին խանդավառությամբ արձագանքելու և մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար:


Այս մրցույթը մեզ բոլորիս հնարավորություն տվեց տեսնելու հայկական գյուղը և գյուղատնտեսությունը տարբեր մարդկանց աչքերով և մեկ անգամ ևս համոզվել, որ չնայած բազում դժվարություններին՝ այն անչափ գեղեցիկ է: