"Հայաստանում երեխաների իրավիճակի ուսումնասիրություն"
Ընդհանուր նպատակը: առաջադրանքի ընդհանուր նպատակն է իրականացնել Հայաստանում երեխաների իրավիճակի համակողմանի և խորը վերլուծություն, որը կներառի երկրում երեխաների իրավունքների իրացմանը խոչընդոտող Գլխավոր խնդիրներն ու գործոնները:
Կոնկրետ նպատակներ
(a) Ներկայացնել երեխաների կարգավիճակի ցուցանիշների մասին համապարփակ, գենդերային և աշխարհագրական իմաստով առանձնացված տեղեկատվություն և միտումներ, գնահատել ընդունված միջազգային չափանիշների առումով (Հազարամյակի զարգացման նպատակներ, Աշխարհ` հարմար երեխաներին, (WFFC), Նպատակներ և կրթություն բոլորի համար (EFA)) գրանցված առաջընթացը:
(b) Բացահայտել և նկարագրել անհավասարության, մարգինալացման, խոցելիության և բացառման օրինակներ:
(c) Ձևավորել առաջարկություններ` ուղղված երեխաների իրավունքների իրականացմանը գոյություն ունեցող կարողությունների համատեքստում. քաղաքականության և բյուջետավորման շրջանակներ, օրենսդրություն, հզորությունների զարգացման աշխատանքներ, ծառայությունների մատուցման համակարգեր և հասարակության տարբեր մակարդակներում գործող այլ միջամտություններ և մարտավարություններ:
(d) Ընդգծել երեխաների վերաբերյալ տեղեկատվության և գիտելիքի բացերը` ինֆորմացիայի ապագա հավաքագրման, հետազոտման և վերլուծության համար:
(e) Տրամադրել Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և Հայաստանի օրենսդրության համեմատական վերլուծություն` հիմնականում կենտրոնանալով ԵԻԿ-ի իրականացման ուղեցույցների վրա` նպատակ ունենալով բացահայտել վերջիններիս պաշտպանության բացերը:
Եվրոպական հանձնաժողովի հետագա աջակցությունը սանալու նպատակով` սահմանել, ըստ առաջնահերթության շարադրել և ներկայացնել առաջարկություններ երեխաների իրավունքների իրացմանն ուղղված մի շարք կարևոր գործողությունների վերաբերյալ:![]()
Շահառուներ: երեխաների պաշտպանության քաղաքականությունների հետ առնչվող ապագա ծրագրերում ներգրավված որոշում կայացնող անձինք:
Շահագրգիռ կողմեր: Կրթության և գիտության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մարզային իշխանություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ/ՀԿ-ներ, գիտական շրջանակներ, մասնավոր ոլորտ, դոնորներ, ՄԱԿ-ի գործակալություններ, կանանց խմբեր, երիտասարդներ:
Գործողություններ: հարցազրույցներ և հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, թիրախային խմբերի հետ քննարկումներ, սեմինարներ` նպատակ ունենալով ներկայացնել իրավիճակի վերլուծության կատարած բացահայտումները:
Արդյունք: երեխաների կարգավիճակի վերլուծության մասին զեկույց, որը կարտացոլի երեխաների իրավիճակը Հայաստանում` սոցիալական, իրավական և կրթական առումներով: