|
ՎԻՍՏԱԱ-ն հետխորհրդային շրջանում ստեղծված հայաստանյան առաջին խորհրդատվական կազմակերպություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում գլխավորապես գյուղատնտեսության, բնապահպանության և բնական պաշարների (ջրային ռեսուրսներ, անտառներ, հող ևն) կառավարման ոլորտներում: ՎԻՍՏԱԱ-ն հիմնադրվել է 1995թ. ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի ևԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ և գրանցվել է որպես առանձին կազմակերպություն 1998թ.: Կազմակերպության հիմնական նպատակն է տրամադրել տեխնիկական աջակցություն փոքր և միջին գյուղատնտեսական ձեռնարկություններին և առանձին գյուղական համայնքներին, ինչպես նաև օժանդակել տեխնիկական մասնագետներին` գործի դնելով նրանց հարուստ գիտելիքներն ու փորձը: Կազմակերպությունն առաջնահերթություն է տալիս բիզնեսի զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին, վերականգնվող էներգիայի խրախուսմանը, արտադրությանը և վերամշակմանը և համայնքային զարգացմանը նվիրված ծրագրերին: ՎԻՍՏԱԱ-ն հավաքագրում է նշված բնագավառներում աշխատող համապատասխան լավագույն փորձագետներին, որպեսզի վերջիններս բացահայտեն և լուծեն ձեռնարկությունների, գյուղական վայրերի բնակիչների և ՎԻՍՏԱԱ-ի մյուս հաճախորդների առջև ծառացած խնդիրները:
1996թ.ի վեր ՎԻՍՏԱԱ-ն աջակցել է գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի բարեփոխումներին մասնավոր հատվածում իրականացվող աշխատանքների միջոցով: Վերջին տարիներին ՎԻՍՏԱԱ-ն ընդլայնել է իր գործունեության դաշտը և աշխատանքներ է իրականացրել կրթության, քաղաքացիական ծառայության և սոցիալական ապահովության ոլորտներում` զբաղվելով մասնավորապես ինստիտուցիոնալ զարգացման, քաղաքականության և ռազմավարության մշակման, իրավական դաշտի կատարելագործման հարցերով: |